BaşlıcaSiyasətTəhlil

Syunikin geosiyasi dəyəri bir neçə dəfə artıb: Təhlilçi

Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական նշանակությունն ու արժեքը մի քանի անգամ աճել են։ Այսօրվա դրությամբ այդ նշանակությունն ավելի է աճել, քան մենք կարող էինք դա պատկերացնել դեռ երեկ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

“Սյունիքին նման նշանակություն է տալիս նրա աշխարհագրական և, գլխավորը, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դիրքը։ Այն տալիս է, այդ թվում, Ուիրաինան: Հենց Սյունիքում են այսօր հատվում ուժի տարբեր կենտրոնների աշխարհաքաղաքական վեկտորներն ու սլաքները։ Սյունիքով հետաքրքրված է Արեւմուտքը, ինչն ակնհայտորեն դրսեւորվում է ԱՄՆ դեսպանի եւ այլ դիվանագիտական ներկայացուցչությունների հաճախակի այցերով տարածաշրջան”, – նշել է նա։

Այս լույսի ներքո, ըստ Սաֆարյանի, միանգամայն հասկանալի է նաև տվյալ աշխարհաքաղաքական խաչմերուկում մնալու եւ ամրապնդվելու Ռուսաստանի դրսևորած ձգտումը։ Առաջին հերթին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման միջոցով։ Այս հայտարարության ևս մեկ ստորագրող Ադրբեջանը՝ ի դեմս Ալիևի, հետևողականորեն փորձում է “Զանգեզուրի միջանցքը” վաճառել ամենուր, որտեղ դա հնարավոր է։ Քանի որ նա շատ լավ գիտակցում է դրա իրական արժեքը:

Օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը վերլուծաբանը դիտարկում է Հայաստանի մասնակցությամբ ընթացիկ աշխարհաքաղաքական իրողությունների շարքում։ Նրա կարծիքով՝ նիստը Երևանում անցկացնելու որոշումը պատահական չէր ընդունվել։ Եվ, առաջին հերթին, անհրաժեշտ էր ՌԴ-ին և, ոչ վերջինը, Բելառուսին։

Սաֆարյանի գնահատմամբ՝ ուկրաինական ճգնաժամը ռուսական դիվանագիտությանը հարկադրում է ակտիվացում բոլոր ուղղություններով։ Ինչի միջոցով է Մոսկվան փորձում ճեղքել սեփական քաղաքական մեկուսացումը։ Ընդ որում, նրա կարծիքով, ՌԴ-ի ներկայիս արտաքին քաղաքականություն, ավելի շուտ, պահպանողական, քան հարձակողական բնույթի է։ Ասել է թե՝ դրա հիմնական նպատակը գոնե եղած դիրքերի պահպանումն է։ Այդ թվում՝ Հայաստանում և Հարավային Կովկասում։

“Միջազգային հարաբերություններում նման իրադրությունը մեծ դժվարություններ ու խնդիրներ է պարունակում Հայաստանի եւ նման տրամաչափի այլ երկրների համար։ Հայաստանին ստիպում են կատարել ռազմավարական բնույթի, համապատասխանաբար, նշանակության ընտրություն։ Ինչին ի պատասխան՝ Երևանը հարկադրված է փորձել մնալ ռազմավարական հավասարակշռության դիրքում՝ ձեռնպահ մնալով իրեն պարտադրվող ընտրությունից։ Այդ թվում՝ նաեւ դրան նպատակաուղղված ԱԳՆ դիվանագիտական ակտիվության միջոցով, որի մակարդակը վերջին շրջանում ես բավական դրական եմ գնահատում”, – ամփոփել է վերլուծաբանը։

Daha çox göstər
Back to top button