
Ermənistan dəfələrlə bəyan edib ki, problem Azərbaycanla danışıqları qəbul edən müxtəlif platformalarda deyil. Ermənistanın əsas məqsədi qonşuları ilə münasibətləri tənzimləməkdir.
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ խնդիրն Ադրբեջանի հետ բանակցություններն ընդունող տարբեր հարթակները չեն․ Հայաստանի հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է իր հարևանների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հետաձգմանը, որը նախատեսված էր հոկտեմբերի վերջին։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խնդիրը հարթակները չեն, մեր հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է մեր հարևանների հետ և, այո, այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատանքները»,- ասաց Կոստանյանը։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:







